Quantcast
Channel: Վահան Տերյան »երազ
Browsing latest articles
Browse All 7 View Live

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին, Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.— Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերըս բոլոր Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։ Անհուսություն և անվերջ վհատում Եվ դառնություն է լցված իմ հոգում. Փռված...

View Article



Տարիներն արագ

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,– Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ. Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ, Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։ Երկար...

View Article

ԹԱԽԻԾ

Ամայի փողոցում մեգ-մշուշ, Լռություն է մեռած. Կարոտ է իմ սիրտը քո անուշ Գգվանքին, իմ երա՛զ… Հեռավոր կողմերից, հեռավոր, Հայտնվի՛ր լուսավառ,— Անհուն է գիշերըս ահավոր, Եվ դժնի, և խավա՛ր։ Իմ սերը անարատ է...

View Article

ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

Մարդոց երկրում անտարբեր, Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ Կընդունե ձեզ գգվանքով, Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր… Այս օրերում ապական, Կյանքի անարգ խնջույքում — Ո՞վ կըգգվե կուսական Ձեր թախիծը իր հոգում։ Ո՞վ վշտաբեկ...

View Article

ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,— Աշխարհը նորից խորունկ է և լայն. Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ, Ու սև ջրերում աստղերը ելան… Անհաս երկնքից ասեղ առ ասեղ Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,— Դողացին, ընկան —...

View Article


Այստեղ ամեն օր

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար Իմ սիրտը քեզ է երազում, և այն, Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր… Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան, Հավիտյան հեռու, հեռու է անհաս — Եվ դարձել է սուտ, թվում է երազ…

View Article

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում Ո՛րն է լավ, ո՛րը վատ. Ես սիրում եմ աչքերըդ խոհուն Եվ խոսքերըդ վհատ…. Ես սիրում եմ արտերը ոսկի Եվ դաշտերը պայծառ, Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի, Որ չասիր ու անցար…...

View Article
Browsing latest articles
Browse All 7 View Live